ԱՄՆ-ում հիշեցրել են ԽՍՀՄ-ի՝ «Կոստրոմիտինով» ավիակրի խելահեղ նախագծի մասին
ԱՄՆ
Ամերիկյան The National Interest պարբերականի հոդվածագիրը Բրենդոն Վայխերտը ԽՍՀՄ առաջին ավիակրի՝ «Կոստրոմիտինովի» կառուցման փորձը անվանել է «խելահեղ»։
1939-ին ներկայացված այս նախագիծը նախատեսում էր ավելի քան 100 ինքնաթիռ տեղավորել մեկ նավի վրա՝ նպատակ ունենալով ԽՍՀՄ-ին ապահովել ռազմածովային գերակայություն Բալթիկ, Սև և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջաններում։ «Կոստրոմիտինովը» չափերով համեմատելի կլիներ ԱՄՆ-ի Midway և Մեծ Բրիտանիայի Ark Royal ավիակիրների հետ և «միանգամից կդարձներ ԽՍՀՄ-ը մեծ ծովային տերություն»։
Պլանավորված էր թռիչքային տախտակամածը համալրել երկու կատապուլտով, փակած ծովախորշային մասով, երեք առանցքային և մեկ փոքր բարձրացնող հարթակով, նախատեսված ծալվող թևերով ինքնաթիռների համար։ Այն պետք է կրի 66 կործանիչ և 40 տորպեդակիր ինքնաթիռ, իսկ շարժիչային համակարգում օգտագործվեին չորս գոլորշային տուրբիններ, ինչպիսին ուներ խորհրդային «Չապաև» հածանավը։
Վայխերտի խոսքով՝ չնայած ԽՍՀՄ-ում վաղ հասկացել էին ավիակիրների դերը ժամանակակից ռազմածովային պատերազմում, նախագիծը կանգ առավ Երկրորդ համաշխարհային պատերազմի և Ստալինի՝ գծանավերին նախապատվություն տալու պատճառով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)