«Մարսելի» ֆուտբոլիստը հարվածել է մրցակցին, թքել նրա վրա
Սպորտ
Ֆրանսիական «Մարսելի» անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Գրինվուդն «Ասթոն Վիլայի» դեմ ընկերական խաղում հարվածել է Ամադու Օնանային, հետո էլ թքել է նրա վրա:
Ինքնատիրապետումը կորցրած 23-ամյա խաղացողին փորձել է կարգի հրավիրել նրա հայրենակից, «Ասթոն Վիլայի» պաշտպան Թայրոն Մինգզը, որը բռնել է Գրինվուդի խաղաշապիկից ու, նրա վրա բղավելով, հեռու տարել Մեյսոնին:
«Մարսելը» հաղթել է 3-1 հաշվով: Գրինվուդը խփել է ֆրանսիական թիմի առաջին գոլը, իսկ օրեր առաջ ակումբին միացած անվանի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը դուբլ է ձևակերպել՝ խաղադաշտում անցկացնելով ընդամենը 27 րոպե:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)