Ղազախստանում սկսվել են Փաշինյանի՝ պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքները
Քաղաքական
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ջերմորեն շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման մասին հռչակագրի ստորագրման կապակցությամբ: Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը ։
Պատմական նշանակություն ունեցող այս փաստաթղթի ստորագրումը հնարավոր է դարձել նաև Նիկոլ Փաշինյանի՝ որպես իր պետության ազգային շահերի ուժեղ քաղաքական կամք և ռազմավարական տեսլական ունեցող քաղաքական գործչի ակնառու հատկանիշների շնորհիվ։ Հռչակագիրը ճանապարհ է բացում Հարավային Կովկասում լայնածավալ միջազգային համագործակցության և Ղազախստանի ու Հայաստանի ավելի ինտենսիվ տնտեսական ու ներդրումային փոխգործակցության համար, նշել է նա։
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Աստանայում սկսվել են Հայաստանի վարչապետի՝ պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքները:
Ղազախստանը պատրաստ է հետագայում ևս նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական երկխոսությանը՝ տրամադրելով բանակցությունների իր հարթակը։
Փաշինյանը հաստատել է այս տարի Ղազախստան այցելելու պատրաստակամությունը՝ փոխադարձ համագործակցության մասին նոր համաձայնագրեր ստորագրելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)