Ի՞նչ որոշում է կայացվել բողոքի ակցիա իրականացնող հնդիկների մասով
Հասարակություն
Իջևանում գործող ‹‹Իջ-Գրանդ տեքստիլ›› արտադրամասում շուրջ 205 Հնդկաստանի քաղաքացի հանդիսացող աշխատողների աշխատավարձը բարձրացվելու է: Այս մասին ArmLur.am լրատվականի հետ զրույցում հայտնել է արտադրամասի տնօրեն Մհեր Միրզոյանը:
‹‹Երեկ մենք համաձայնության ենք եկել, որ կվերանայենք իրենց պայմանագրերը և կբարձրացնենք աշխատավարձերը: Նրանք ցանկանում են շարունակել իրենց աշխատանքը մեր արտադրամասում: Բողոքի դուրս եկած բոլոր աշխատողների աշխատավարձերը բարձրացվելու է››,- ասել է Մհեր Միրզոյանը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)