Ադրբեջանը Գազայի բնակիչներին սպանողների տնտեսական գործընկերն է․ Mehr
Իրան
Ադրբեջանն ընդգրկվել է հինգ մահմեդական երկրների ցանկում, որոնք Գազայի բնակիչներին սպանողների տնտեսական գործընկերներն են, գրում է իրանական Mehr պարբերականը:
«Ադրբեջանն այս ցուցակում զբաղեցնում է 4-րդ տեղը։ Հաշվի առնելով երկու պետությունների միջև անվտանգության և ռազմական հարաբերությունների ոլորտում փոխգործակցությունը, նրանց երկկողմ առևտրի իրական ծավալը, ամենայն հավանականությամբ, ավելի մեծ կլինի, քանզի Իսրայելը զենքի հիմնական մատակարարն է Ադրբեջանին,
իսկ Բաքուն՝ նավթի հիմնական մատակարարը իսրայելական խմբավորման համար, ինչը թույլ է տալիս կործանիչներով ռմբակոծել խաղաղ բնակիչներին Գազայի հատվածում, Լիբանանում, Եմենում և Իրանում: Բաքվի հում նավթը հանդիսանում է «Սիոնիստական ռեժիմի» կենսական զարկերակներից մեկը, որը թույլ է տալիս նրան շարունակել ռազմական գործողությունները մահմեդական երկրների խաղաղ բնակչության դեմ և նույնիսկ ապահովել գրավյալ տարածքների էներգամատակարարումը», - հայտնել է պարբերականը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան