Միավորե՛ք Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ժողովուրդներին. Փայլանը դիմել է Էրդողանին
Քաղաքական
Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պոլսահայ նախկին պատգամավոր Կարո Փայլանը գրառում է արել X-ի միկրոբլոգում։ Գրառման մեջ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված կայուն խաղաղության համաձայնագրին՝ Փայլանը նշել է.
«Մեր պարտականությունն է անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու, որ այս խաղաղությունը դառնա մշտական»։ Դիմելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Փայլանը նշել է.
«Հարգելի պարոն Էրդողան, անհապաղ բացեք Թուրքիայի ու Հայաստանի սահմանը։ Միավորեք Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ժողովուրդներին։ Անհապաղ անենք այդ քայլը»։
Գրառմանը հավելել է, որ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները ստորագրեցին «պատմական համաձայնագիրը», որը վերջ դրեց տասնամյակներ տևած թշնամանքին՝ ԱՄՆ նախագահ Թրամփի վկայությամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)