Ֆրանսուա Օլանդը խորհուրդ է տվել Թրամփին պատրաստ լինել Պուտինի երկար բանակցություններին
ԱՄՆ
Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը Financial Times-ի հետ զրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում պետք է ցուցադրի Ուկրաինայի իրավիճակի խորքային իմացություն։ Նրա խոսքով՝ Պուտինը սովորաբար հանդիպումները սկսում է պատմական իրադարձությունների մանրամասն վերապատմամբ, որը կարող է տևել մեկ ժամ կամ ավելի, եթե նրան չընդհատեն։
Օլանդը նշել է, որ Ռուսաստանի բանակցային մեթոդը հիմնված է երկարատև գործընթացի վրա, մինչդեռ Թրամփը շտապում է կատարել իր խոստումը՝ արագ կարգավորելու Ուկրաինայի հակամարտությունը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Պուտինի հետ հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին Ալյասկայում։ Այս տեղեկությունը հետագայում հաստատել էր նաև Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)