ՌԴ-ում բացատրել են Պուտին-Թրամփ հանդիպման արագ կազմակերպման պատճառը
Քաղաքական
ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Չեպան «Լենտա.ռու»-ի հետ զրույցում հայտնել է, որ Ալյասկայում նախատեսվող Վլադիմիր Պուտին-Դոնալդ Թրամփ հանդիպման որոշումը ընդունվել է շատ կարճ ժամկետում՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի մոսկովյան այցից հետո։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը գործադրել է բոլոր հնարավորությունները տեխնիկական կազմակերպման համար։
Չեպան նշել է, որ նման մակարդակի հանդիպման նախապատրաստումը սովորաբար տևում է ամիսներ, քանի որ ներառում է անվտանգության ապահովում, վայրի ընտրություն և երթուղիների ճշգրտում։ Այս դեպքում գործընթացը կատարվել է ռեկորդային արագությամբ՝ հաշվի առնելով իրավիճակի հրատապությունը։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր օր ուշացումը կարող է արժենալ մարդկային կյանքերի, ուստի Ռուսաստանի ղեկավարությունը փորձում է հնարավորինս արագ անցկացնել բանակցությունները։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկյան կողմն էլ շտապ կարգավորում է գագաթնաժողովի մանրամասները, մինչդեռ բանակցությունների հստակ վայրը դեռ չի հաստատվել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)