Իջևանում հնդիկները վերադարձել են աշխատանքի. լրագրող
Հասարակություն
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իջևանի կարի արտադրամասի 205 աշխատողները վերադարձել են աշխատանքի։ «ԻՋ գրանդ տեքստիլ» ընկերության տնօրեն Մհեր Միրզոյանը հայտնեց, որ նրանց աշխատավարձը կավելանա, հավելման չափը կորոշվի հնդիկ բանվորների հետ քննարկումների արդյունքում։ Նախօրեին հնդիկ բանվորների խնդրով Իջևան, կարի արտադրամաս է ժամանել Հայաստանում Հնդկաստանի հյուպատոսը։
Մհեր Միրզոյսնը շեշտեց, որ իրենք հնդիկ բանվորներին աշխատավարձի պարտք չեն ունեցել։ Նա նշեց ուշագրավ օրինաչափություն, ուղիղ 2 տարի առաջ այս օրերին իրենց արտադրամասում աշխատող հնդիկները վերստին աշխատավարձի բարձրացման պահանջով բողոքի գործողություն էին արել»:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)