Սերբիայի կառավարությունից հնարավոր պաշտոնանկությունները կարող են բացել ճանապարհը հակառուսական սանկցիաների համար
Քաղաքական
ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ՝ եթե Սերբիայի կառավարությունից հեռացվեն ռուսամետ դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչները, կաբինետում այլևս ոչ ոք չի մնա, ով կկարողանա արգելափակել Ռուսաստանի դեմ սանկցիաների կամ հայտարարությունների ընդունումը։ Աղբյուրի խոսքով՝ այս քայլով Արևմուտքը նպատակ ունի «թուլացնել Սերբիայի կապերը Ռուսաստանի հետ»։
Ներկայումս վարչապետի աշխատակազմը կարող է արգելափակել կառավարության ցանկացած որոշում, այդ թվում՝ հակառուսական նախաձեռնությունները։ Եթե ռուսամետ պաշտոնյաները հեռացվեն, այդ հնարավորությունը կվերանա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սերբիայի վարչապետ Ջուրո Մացուտը Արևմուտքի ճնշման ներքո քննարկում է մի շարք ռուսամետ պաշտոնյաների պաշտոնանկության հարցը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)