Չեմ տեսնում որևիցե բան, որը կարելի է այս պահին ներկայացնել որպես հաջողություն․ Դավիթ Տոնոյանը՝ նախաստորագրված պայմանագրի մասին
Քաղաքական
«Ես չեմ տեսնում որևիցե մի բան, որը կարելի է այս պահին ներկայացնել հաջողություն»,- «Նյուզ»-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով վաշինգտոնյան հռչակագրին։
«Բոլոր դեկլարատիվ հայտարարություններին, որոնք եղել են Վաշինգտոնից հետո, այս պահին չեմ կարող գնահատական տալ։ Ամեն ինչ կերևա, երբ արդեն գործնական քայլեր կիրականացվեն։ Այսինքն՝ տեսնենք, որ անվտանգության ապահովման տեսանկյունից այն, ինչ հռչակագրում նշված է, կիրականացվի տեղում»,- նշել է Տոնոյանը։
Հարցին՝ հավատո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանի խոստացած խաղաղությանը, պատասխանել է․ «Այն, ինչ ինձ հետ կատարվել է, ես որևէ մեկին այդ իշխանությունում հավատալու չունեմ»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)