Ալթայում MMA ֆեդերացիայի նախագահի սպանության մեջ մեղադրվողը կալանավորվել է
Հասարակություն
Ռուսաստանի Հետաքննության կոմիտեի տվյալներով՝ դատարանը կալանքի տակ է վերցրել 74-ամյա տղամարդու, որը մեղադրվում է Ալթայի Հանրապետության MMA (խառը մենամարտերի) ֆեդերացիայի նախագահ Ալեքսեյ Կալբուկովին սպանելու մեջ։ Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին Տյունգուր գյուղում՝ հարսանիքի ժամանակ։
Քննության տվյալներով՝ հարսանեկան խնջույանի ընթացքում Կալբուկովը վիճել է հարբած վիճակում գտնվող տարեց տղամարդու հետ։ Վերջինս վերցրել է դանակ, մոտեցել նստած Կալբուկովին և հարվածել նրան կրծքավանդակին։
Ստացված վնասվածքից մարզիչը մահացել է։ Մեղադրյալին առաջադրվել է մեղադրանք ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 1-ին մասով («Սպանություն»)։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)