ՆԱՏՕ-ի հնարավոր շրջափակման դեպքում ՌԴ-ն կբացի ցամաքային միջանցք դեպի Կալինինգրադ. փորձագետ
Քաղաքական
Ռազմական փորձագետ Վլադիսլավ Շուրիգինի գնահատմամբ՝ եթե ՆԱՏՕ-ի երկրները փորձեն շրջափակել Բալթիկ ծովով Կալինինգրադի և Սանկտ Պետերբուրգի միջև մատակարարման ուղիները, Ռուսաստանի բանակը կստիպված լինի բացել ցամաքային լոգիստիկ միջանցք Սուվալկիի միջանցքով։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն արդեն մշակում է մատակարարման ուղիների արգելափակման սցենարներ՝ Լեհաստանում, Գոտլանդի կղզում, Ֆինլանդիայում և Բալթյան երկրներում տեղակայելով հակառկետային NSM, RBS-15 Mk3 և Gabriel-V համակարգեր։ Պատասխան գործողությունների դեպքում ՆԱՏՕ-ի մեխանիզացված ստորաբաժանումները կթիրախավորվեն ռուսական և բելառուսական «Պոլոնեզ-Մ» ու «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգերով, «Տորնադո-Ս» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով և FPV դրոններով։
Շուրիգինը նշել է, որ Կալինինգրադի ապաշրջափակման և լոգիստիկ կապի ապահովման գործողությունները կկատարվեն Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերի համատեղ մասնակցությամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)