Գաստրոէնտերոլոգը խորհուրդ է տվել ինչ ուտել քնելուց առաջ, որպեսզի արագ քնել
Գաստրոէնտերոլոգ Սերգեյ Վյալովը նշել է, որ որոշ մթերքներ կարող են օգնել հանգստանալ և արագ քնել։ Նրա խոսքով՝ քնելու դժվարություն ունեցող մարդիկ կարող են երեկոյան ուտել բանան, որն ապահովում է մագնիում, կալիում և տրիպտոֆան՝ նպաստելով մկանների թուլացմանը և մելատոնին հորմոնի արտադրությանը։ Օգտակար է նաև քնելուց առաջ ուտել բալ։
Նյարդային համակարգը հանգստացնելու համար բժիշկը խորհուրդ է տալիս երեկոյան խմել տաք կաթ՝ մեղրով։ Ցանկում կարելի է ներառել նաև նիհար կաթնաշոռ, հունական յոգուրտ, ընկույզ, ամբողջական հացահատիկից պատրաստված հացի չորիկ հնդկահավի մսով, ինչպես նաև բուսական թեյեր մելիսայով, լավանդայով կամ երիցուկով։
Միաժամանակ նա խորհուրդ է տվել քնելուց առաջ խուսափել կոֆեինից, սև շոկոլադից, ալկոհոլից, գազավորված ըմպելիքներից, լոբազգիներից, կաղամբից, ինչպես նաև շատ աղի և կծու ուտեստներից, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Եկեղեցու դեմ արշավին միացած մոլի նիկոլականը, պարզվում է. Ռոսիա մոլի աշխատակից է