Փրկարարները հայտնաբերել են «Թռչկանի» ջրվեժի մոտակայքում մոլորված քաղաքացիներին
Հասարակություն
Օգոստոսի 12-ին, ժամը 21։12-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ չորս քաղաքացի դուրս է եկել Շիրակամուտ գյուղի «Չիչխան» կոչվող հանգստյան գոտուց և մի քանի ժամ է վերջիններիս հետ կապ հաստատել չի հաջողվում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ։
Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները որոնողական աշխատանքների արդյունքում «Թռչկան» կոչվող ջրվեժի մոտակայքում հայտնաբերել են քաղաքացիներին և ուղեկցել դեպի ոստիկանական ավտոմեքենա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)