Վաշինգտոնը լուրջ է վերաբերվում «Թրամփի ուղի» նախագծի իրականացմանը․ Պետդեպի ներկայացուցիչ
Քաղաքական
Վաշինգտոնը լուրջ է վերաբերվում «Թրամփի ուղի» նախագծի իրականացմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմմի Բրյուսը՝ պատասխանելով լրագրողի հարցին Մոսկվայի և Թեհրանի կողմից այս ծրագրի իրականացումը սաբոտաժի ենթարկելու հնարավոր փորձերի մասին։
«Ողջ աշխարհը գիտի, որ նախագահ Թրամփին պետք է լուրջ ընդունել։ Այս համաձայնագիրը կարևոր է նրա համար», - ասել է Բրյուսը՝ ընդգծելով, որ համաձայնագիրը ձախողելու փորձերը անընդունելի են։
Նա նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները նաև երկկողմ տնտեսական համաձայնագրեր են ստորագրել Միացյալ Նահանգների հետ՝ բացահայտելով Հարավային Կովկասի տարածաշրջանի մեծ ներուժը առևտրի, տարանցման, էներգետիկայի, ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների ոլորտում և ստեղծելով նոր հնարավորություններ ամերիկյան ժողովրդի և ամերիկյան բիզնեսի համար։
«Թեև շատերն են փորձել են՝ եվրոպացիները, ֆրանսիացիները, Պուտինը և նույնիսկ Բայդենը, միայն Թրամփը կարողացավ հաջողությամբ այս երկու երկրները միավորել՝ պատմական խաղաղությանը համաձայնության գալու համար։ Թրամփը հանձնառու է երկրների միջև երկարատև, կայուն խաղաղությանը՝ անկախ նրանից, թե որքան են տևել հակամարտությունները կամ թշնամանքը», - ասել է Բրյուսը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)