Թրամփը վերջնագիր է պատրաստում Պուտինի հետ հանդիպման համար. Economist
ԱՄՆ
Թրամփը կարող է Ուկրաինային և ԵՄ-ին վերջնագիր ներկայացնել, որպեսզի նրանց խաղաղության մղի Ալյասկայում Պուտինի հետ հանդիպման արդյունքներով, գրում է բրիտանական The Economist ամսագիրը:
«Դա կարող է անելանելի դրության մեջ դնել Ուկրաինային և նրա եվրոպացի դաշնակիցներին. կամ համաձայնագիր ստորագրել Ռուսաստանի հետ և համաձայնել եվրոպական անվտանգության վերակառուցմանը, կամ մերժել այն և ռիսկի դիմել, որ Թրամփը կհեռանա և կկրճատի Ուկրաինայի հետախուզական և ռազմական աջակցությունը», - ասվում է նյութում:
Պարբերականը պնդում է` Թրամփը հասկացրել է, որ հենց ինքն է որոշելու, թե որն է «արդար գործարքը»՝ անտեսելով եվրոպացիների հակառուսական կոչերը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)