Թրամփը ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովի նախաշեմին հեռախոսազրույց կունենա Զելենսկու և ԵՄ առաջնորդների հետ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 13-ին կզանգահարի իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկուն և եվրոպացի առաջնորդներին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Գերմանիայի կանցլերի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ հեռախոսազրույցը նախատեսված է Կիևի ժամանակով ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով՝ 16։00-ին)։
Հանդիպմանը կմասնակցեն Գերմանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Լեհաստանի և Եվրամիության առաջնորդները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Գործակալության տվյալներով՝ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո տեղի կունենա «կամավորների կոալիցիայի» առցանց հանդիպում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)