Մերցը հրատապ նիստ է հրավիրել՝ իշխող կոալիցիայի վարկանիշի անկման պատճառով
Աշխարհ
Օգոստոսի 12-ի երեկոյան Գերմանիայում տեղի է ունեցել կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և իշխող կոալիցիայի անդամ Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) ներկայացուցիչների հանդիպումը՝ քաղաքական սխալների թեմայով: Այս մասին հայտնել է գերմանական Bild թերթը։
Հրապարակման համաձայն՝ հանդիպմանը ներկա են եղել ՔԴՄ գլխավոր քարտուղար Կրաստեն Լիննեմանը, կրթության նախարար Կարին Պրիենը և Սաքսոնիայի վարչապետ Միխայել Կրետշմերը։
Նրանք քննարկել են Մերցի կողմից Իսրայելին զենք մատակարարելուց հրաժարվելը, Դաշնային սահմանադրական դատարանում պաշտոնների համար թեկնածուների ընտրության հետ կապված խնդիրները և էլեկտրաէներգիայի հարկը նվազեցնելու խոստումը չկատարելը։
Նշվում է, որ հանդիպումն ավարտվել է կեսգիշերին մոտ։


















































Ամենադիտված
Եկեղեցու դեմ արշավին միացած մոլի նիկոլականը, պարզվում է. Ռոսիա մոլի աշխատակից է