Եվրոպայում հայտարարել են՝ Թրամփը կարող է ուղիղ բանակցություններ վարել Պուտինի հետ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է համաձայնության գալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայի հարցով՝ շրջանցելով Կիևը և Բրյուսելը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«ԱՄՆ ներքին բանակցություններին ծանոթ աղբյուրը նշել է, որ չի կարելի բացառել, որ Թրամփը կփորձի համաձայնության գալ անմիջապես Պուտինի հետ՝ առանց Ուկրաինայի կամ Եվրոպայի ներգրավման», - ասվում է հրապարակման մեջ։
Այս իրավիճակը կարող է «խնդիրներ առաջացնել Կիևի և ԵՄ-ի միջև», - կարծում են Reuters-ի աղբյուրները։
Բացի այդ, գործակալությունը գրում է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն կարող են «անբարենպաստ» համաձայնագիր կնքել Կիևի և ԵՄ-ի համար։ Այս դեպքում «եվրոպական միասնությունը կենսական նշանակություն կունենա», - ասել են աղբյուրները։
Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը կհանդիպեն օգոստոսի 15-ին՝ Ալյասկայում։


















































Ամենադիտված
Եկեղեցու դեմ արշավին միացած մոլի նիկոլականը, պարզվում է. Ռոսիա մոլի աշխատակից է