Թրամփը Ալյասկայի հանդիպումը չի համարում Պուտինի հաղթանակը. պետքարտուղար Ռուբիո
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը չի համարում Ամերիկայի կողմից զիջում կամ ռուսական կողմի հաղթանակ։ Այս մասին WABC-ի եթերում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մարդիկ պետք է հասկանան, որ նախագահ Թրամփի համար հանդիպումը զիջում չէ։ Եթե դուք դիտում եք որևէ նորություն, ես այլևս չեմ դիտում, բայց դուք դիտում եք, և տպավորություն է՝ մարդիկ խելագարվել են։ Ախ, ի՛նչ հաղթանակ Պուտինի համար․ նա հանդիպում է ստացել։ Թրամփը այդպես չի կարծում։ Այս հանդիպումը նախատեսված է ամեն ինչ պարզելու և որոշում կայացնելու համար», - ընդգծել է Ռուբիոն։
Պուտինի և Թրամփի հանդիպման ժամանակ ԱՄՆ ներկայացուցիչները կպարզեն, թե «արդյոք այս գործը հաջողելու որևէ հնարավորություն ունի, թե ոչ», - հավելել է Ռուբիոն։
Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը կհանդիպեն օգոստոսի 15-ին՝ Ալյասկայում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)