ԱՄՆ-ում Պուտին-Թրամփ հանդիպման նախաշեմին հիշեցրել են՝ Ալյասկան պատմական խորհրդանիշ է
ԱՄՆ
Ալյասկան «հիանալի վայր» է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև բանակցությունների համար՝ պատմական խորհրդանիշ լինելու շնորհիվ։ Այս մասին ասել է Ալյասկայից հանրապետական ներկայացուցիչ Նիք Բեգիչը, գրում է Alaska News-ը։
«Ալյասկան հիանալի վայր է այս զրույցները վարելու համար։ Մենք եզակի ենք աշխարհում։ Կարծում եմ՝ սա մեզ համար հնարավորություն է՝ ցույց տալու աշխարհին, թե որքան արժեքավոր և կարևոր կարող է լինել Ալյասկան, 21-րդ դարի շեմին», - ընդգծել է նա։
Բեգիչը հիշեցրել է, որ Ռուսական կայսրությունը վաճառեց Ալյասկան 1867 թվականին, քանի որ Ռուսաստանը «պարտքի մեջ էր այն պատերազմի համար, որը մղվել էր այժմյան Ուկրաինայի տարածքում»։
«Եվ այս պահին կա զգացողություն, որ պատմությունը հանգավորվում է», - նշել է Բեգիչը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)