Ինչ է իրենից ներկայացնում Թրամփի «Ոսկե գմբեթը»․ Reuters
ԱՄՆ
ԱՄՆ-ում տեղակայված «Ոսկե գմբեթ» նորագույն հակահրթիռային պաշտպանության համակարգը (ՄՀ) կազմված կլինի պաշտպանական չորս շերտից։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ պաշտպանությունը կներառի մեկ արբանյակային պաշտպանության շերտ և երեք ցամաքային՝ 11 կարճ հեռահարության մարտկոցներով։
Reuters-ի տվյալներով՝ տիեզերքում կտեղադրվի սենսորային և ուղղորդող համակարգ, որը պատասխանատու է թշնամու հրթիռների արձակման վաղ նախազգուշացման և հետևման, ինչպես նաև հակահրթիռային պաշտպանության համար։ Երեք ցամաքային շերտերը կկազմված լինեն խափանող հրթիռներից, ռադարային ցանցից և, «ամենայն հավանականությամբ, լազերներից»։ Գործակալության տվյալներով՝ մարտկոցները կտեղադրվեն երկրի մայրցամաքային մասում՝ Ալյասկայում և Հավայան կղզիներում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)