Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի և Իսրայելի նոր հարձակմանը․ Իրանի ՊՆ
Իրան
Իրանի ՊՆ նախարար Ազիզ Նասիրզադեն հայտարարել է՝ Իրանի զինված ուժերը հետևում են հակառակորդի գործողություններին և պատրաստ են դիմակայել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ցանկացած նոր հարձակման, հայտնում է Mehr-ը:
«Իրանը, իր օրինական իրավունքի շրջանակներում, վճռական և ուժեղ պատասխան տվեց այս ռեժիմին՝ ստիպելով թշնամուն որոշ միջնորդների միջոցով դիմել հրադադարի խնդրանքով, և մենք համաձայնեցինք նրանց խնդրանքին, որպեսզի կանխենք ճգնաժամի զարգացումը։
Սակայն մենք ուշադիր հետևում ենք հակառակորդի գործողություններին և պատրաստ ենք արկածախնդրության ցանկացած նոր գործողության», - ասել է նախարարը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան