Սպիտակ տունը չի ցանկանում, որ Պուտինը մտնի Ալյասկայի այն բազան, որտեղ տեղի կունենա Թրամփի հետ հանդիպումը․ CNN
ԱՄՆ
Սպիտակ տունը սկզբում ցանկանում էր խուսափել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Ալյասկայի Անքորիջի ռազմաբազայում անցկացնելուց։ Այս մասին հայտնել է CNN-ը։
«Սպիտակ տունը հույս ուներ խուսափել այն իրավիճակից, երբ Ռուսաստանի առաջնորդը և նրա շրջապատը կհայտնվեին ամերիկյան ռազմական օբյեկտի տարածքում», - ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ։
Նշվում է, որ որոշումը կայացվել է, քանի որ Անքորիջի հյուսիսում գտնվող Էլմենդորֆ-Ռիչարդսոն բազան կարող է «բավարարել առաջնորդների միջև պատմական հանդիպման անվտանգության պահանջները»։
Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը կհանդիպեն օգոստոսի 15-ին՝ Ալյասկայում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)