Թրամփը բախվել է լուրջ խնդիրների․ FT
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չունի քաղաքական փորձագետներ, որոնք կարող են նրան խորհուրդ տալ Պուտինի հետ առաջիկա բանակցությունների վերաբերյալ: Սպիտակ տան ղեկավարի խնդրի մասին հայտնում է The Financial Times թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Կարելի է լիակատար վստահությամբ խոսել այն մասին, որ նախագահ Թրամփի շրջապատում չկա ոչ մի քաղաքական գործիչ, փորձագետ, ով կկարողանար նրան խորհուրդ տալ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ», - հայտնել է պարբերականի աղբյուրը։
Բացի այդ, թերթը նշել է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հնարավոր ուղիների շուրջ բանակցությունները վարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, ով արտաքին քաղաքականության մեջ փորձ չունի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)