ԱՄՆ–ում սարսափազդու տեսքով նապաստակների են նկատել (լուսանկարներ)
Այլ
ԱՄՆ Կոլորադո նահանգի Ֆորտ Քոլինզ քաղաքի բնակիչները սկսել են նկատել վայրի նապաստակների, որոնց գլխին շոշափուկների նման տարօրինակ գոյացություններ կան։
Այս մասին գրում է WFSB-ն։
Հոդվածում ասվում է, որ մի կին երկու տարի շարունակ հետևել է նման նապաստակի, որն այցելում էր իր հողատարածք։ Այդ ընթացքում կենդանու դեմքի «շոշափուկները» մեծացել են, բայց նա չի մահացել։
Կոլորադոյի այգիների և վայրի բնության վարչությունը բացատրել է, որ նապաստակների գլխի գոյացությունները նման են գորտնուկների կամ բարորակ քաղցկեղի բջիջների, որոնք առաջանում են անբուժելի վիրուսի պատճառով։
Այնուամենայնիվ, այդ հիվանդությունը չի սպառնում այլ տեսակների։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)