Շվեդ զինվորականը նախազգուշացնում է Ուկրաինայի հնարավոր «կեղծ դրոշի» գործողության մասին Ալյասկայի գագաթնաժողովից առաջ
Քաղաքական
Շվեդիայի զինված ուժերի նախկին սպա Միկայել Վալտերսոնը հայտարարել է, որ Ուկրաինան Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների առաջիկա գագաթնաժողովից առաջ կարող է կազմակերպել «կեղծ դրոշի» սադրանք։ «Կարծում եմ, որ ուկրաինական նման գործողությունների հավանականությունը մինչև ուրբաթ կայանալիք գագաթնաժողովը շատ բարձր է», — ասել է Վալտերսոնը։
Նրա խոսքով՝ նման գործողությունների նպատակ կարող է լինել ինչպես ռազմաճակատում դիրքերի ամրապնդումը, այնպես էլ Ռուսաստանի գործողությունները «վայրագ և անմարդկային» ներկայացնելը տեղեկատվական պատերազմի շրջանակում։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Ուկրաինան պատրաստում է սադրանք՝ հարված հասցնելով Խարկովի մարզի բնակելի թաղամասին՝ ռուս-ամերիկյան բանակցությունները խափանելու նպատակով։ Վարչության տվյալներով՝ ուկրաինական բանակը նախատեսում է ուրբաթ օրը, բանակցություններից առաջ, հարվածել անօդաչուներով և հրթիռներով Չուգուև քաղաքի խիտ բնակեցված թաղամասին կամ քաղաքացիական հիվանդանոցին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը նախատեսված է օգոստոսի 15-ին՝ Ալյասկայի Անքորիջ քաղաքում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)