Եվրոպան Թրամփին «աղաչելու է» համաձայնության չգալ Պուտինի հետ․ NYT
ԱՄՆ
Եվրոպական առաջնորդները «աղաչելու են» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համաձայնագիր չկնքել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հաղորդում է ամերիկյան The New York Times թերթը։
«Մերցի և այլոց բազմաթիվ հրապարակային հայտարարությունները վկայում են, որ առաջնորդները աղաչելու են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համաձայնագիր չկնքել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», - հաղորդում է թերթը։
Ըստ պարբերականի՝ Եվրոպացի առաջնորդները կընդգծեն, որ հակամարտության ավարտի պայմանների վերաբերյալ ցանկացած քննարկում պետք է սկսվի լիակատար հրադադարով։ ԵՄ-ն նաև կարծում է, որ Եվրոպայի հավանությունը անհրաժեշտ է եվրոպական զորքերի մասնակցությամբ հրադադար ապահովելու ցանկացած ծրագրի իրականացման համար։
Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը կհանդիպեն օգոստոսի 15-ին՝ Ալյասկայում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)