ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան կպատասխանի Էստոնիայի կողմից ռուս դիվանագետի արտաքսմանը
Քաղաքական
Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը հայտարարել է, որ Մոսկվան մշակում է պատասխան քայլեր Էստոնիայի կողմից ռուս դիվանագետի արտաքսման կապակցությամբ։ «Պատասխան միջոցները սովորաբար որոշ ժամանակ մշակվում են, հետո հրապարակվում։ Մենք ժամանակին կտրամադրենք մեկնաբանություն այն մասին, թե ինչ քայլեր ձեռնարկելու ենք Էստոնիայի դիվանագետների նկատմամբ», — ասել է Ֆադեևը։
Դիվանագետը հավելել է, որ նման «թշնամական գործողությունները» Էստոնիայի կողմից առաջին անգամ չեն և Մոսկվան արդեն «նույնիսկ սովորել է» դրանց։
Ավելի վաղ Էստոնիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ արտաքսում է Ռուսաստանի դիվանագետին՝ նրան հայտարարվելով «persona non grata»։ Խոսքը Ռուսաստանի դեսպանատան առաջին քարտուղարի մասին է, որը պետք է լքի Էստոնիայի տարածքը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)