Սիլիկյան խճուղում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում Սիլիկյան թաղամասի հին խճուղում բախվել են «Mitsubishi», «ՎԱԶ 2121» և բեռնատար «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բախումը եղել է «Նիվա»-ի և «Mitsubishi»-ի միջև՝ ճակատային, ինչից հետո «Նիվա»-ն բախվել է ճանապարհին աշխատանքներ կատարող, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հաշվեկշռում հաշվառված «ԳԱԶել»-ին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)