Կովկասի կանայք զանգվածաբար դիմում են դիմպլէկտոմիայի՝ այտերին փոսիկներ ստանալու համար
Հասարակություն
Mash-ի տվյալներով՝ Կովկասի բնակչուհիները զանգվածաբար դիմում են պլաստիկ վիրաբույժներին՝ այտերին փոսիկներ (գամփռիկներ) ստեղծելու համար։ Դիմպլէկտոմիայի ընթացքում վիրաբույժը այտի ներքին մասում կատարում է փոքր կտրվածք, հեռացնում է մի փոքր ճարպային հյուսվածք, ապա մաշկը կցում է մկանի հետ։ Արդյունքում առաջանում է խորացում, որը ժպտալիս երևում է որպես փոսիկ։ Վիրահատությունն իրականացվում է տեղային անզգայացմամբ և տևում է մոտ 30 րոպե։
Եթե հունիսին նման միջամտություններն իրականացվում էին ամսական 3-5 անգամ, ապա հիմա օրական առնվազն մեկ մարդ է դիմում այս պրոցեդուրային, ինչը ամսական կազմում է մոտ 40 վիրահատություն։ Պահանջարկի աճի հետ մեկտեղ բարձրացել է նաև գինը՝ 15 հազարից հասնելով 25 հազար ռուբլու և ավելի։
Հիշեցնենք, որ հունվարին ռուսաստանցի մի կին դատի էր տվել գեղեցկության սրահին՝ լազերային էպիլյացիայի հետևանքով ստացած լուրջ վնասվածքների համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)