Ջո Բայդենի դուստրը ներկայացրել է ամուսնալուծության դիմում
ԱՄՆ
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի կրտսեր դուստրը՝ Էշլի Բայդենը, 13 տարվա ամուսնությունից հետո որոշել է բաժանվել ամուսնուց։ Ինչպես հայտնում է The Philadelphia Inquirer-ը, նրա ամուսինը օտոլարինգոլոգ և պլաստիկ վիրաբույժ Հովարդ Քրեյնն է, ում հետ Էշլին ամուսնացել էր 2012 թվականի հունիսին Գրինվիլ քաղաքում (Դելավեր նահանգ)։ Նրանց ամուսնությանը նախորդել էր նշանադրություն՝ Կալիֆորնիայի տեսարժան ժայռի վրա արևամուտի պահին։
Էշլի Բայդենը չի պարզաբանել ամուսնալուծության պատճառը։ Օգոստոսի 11-ին նա սոցիալական ցանցերում հրապարակել է տեսանյութ, որտեղ զբոսնում է այգում և ցույց տալիս բարձրացրած բութ մատը՝ Բեյոնսեի Freedom («Ազատություն») երգի ներքո։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մելինդա Գեյթսը իր բաժանումը միլիարդատեր Բիլ Գեյթսից համարել է կյանքի ամենակարևոր քայլերից մեկը, իսկ Բիլ Գեյթսը՝ իր գլխավոր անհաջողությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)