Եվրոպացիները կոչ են արել պատժել Մակրոնին և այլ առաջնորդների Ուկրաինայի պատճառով
Աշխարհ
Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր Տուոմաս Մալինենը սոցիալական ցանց X-ում գրել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և մի շարք եվրոպական երկրների ղեկավարներ պետք է պատասխանատվություն կրեն՝ Եվրոպայի հավաքական անվտանգությունը վտանգի տակ դնելու համար Ուկրաինայի հարցում իրենց գործողություններով։
Նրա խոսքով՝ եվրոպացիները պետք է «պատժեն պատերազմական տրամադրված առաջնորդներին», որոնք ենթարկել են իրենց վտանգի «նույնիսկ այն երկրի համար, որը ԵՄ անդամ չէ»։ Մալինենը «պատժելիք» քաղաքական գործիչների շարքում նշել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերին, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբբին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։
Ավելի վաղ ֆրանսիական «Պատրիոտներ» կուսակցության ղեկավար Ֆլորիան Ֆիլիպոն հայտարարել էր, որ Մակրոնը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուսահատ վիճակում են՝ Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի առաջիկա բանակցություններից առաջ։


















































Ամենադիտված
Եկեղեցու դեմ արշավին միացած մոլի նիկոլականը, պարզվում է. Ռոսիա մոլի աշխատակից է