Բաքվում քննարկում են` ով կլինի Ադրբեջանի դեսպանը Հայաստանում
Քաղաքական
Բաքվում արդեն քննարկվում է, թե ով կդառնա Ադրբեջանի դեսպանը Հայաստանում դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո։
Էլմար Մամեդյարովը, որը 16 տարի զբաղեցրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, տեղական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանում Ադրբեջանի դեսպանը պետք է իմանա լեզուն և հայ ժողովրդի առանձնահատկությունները։
«Պարտադիր չէ, որ դիվանագետ լինի. կարելի է ինչ-որ կողմնակի մեկին նշանակել։ Կարևորն այն է, որ նա հասկանա և իմանա հայ ժողովրդի առանձնահատկությունները»,– ասել է նա։
Երևանում աշխատելու իր պատրաստակամության մասին հարցին Մամեդյարովը պատասխանել է. «Ինչպես հարկ կհամարեն»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)