Մենք կշարունակենք սերտ համագործակցությունը. Եվրահանձնաժողովի ղեկավար
Քաղաքական
Եվրոպական առաջնորդները և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «շատ լավ» բանակցություններ են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայեն՝ ամփոփելով տեսակոնֆերանսի արդյունքները։
Նրա խոսքով՝ առցանց քննարկման ընթացքում Եվրոպան, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն ամրապնդել են ընդհանուր դիրքորոշումը Ուկրաինայի հարցում։ «Մենք կշարունակենք սերտ համագործակցությունը։ Ոչ ոք մեզանից ավելի չի ցանկանում արդար և կայուն խաղաղություն», — նշել է նա։
Տեսակոնֆերանսը, որին մասնակցել են Տրամփը և եվրոպական երկրների ղեկավարները, կայացել է օգոստոսի 13-ին խիստ գաղտնիության պայմաններում՝ «ռուսական լրտեսների» հնարավոր գաղտնալսման մտավախությունից։ Տրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը նախատեսված է օգոստոսի 15-ին՝ Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմական բազայում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)