Ավիաընկերությունը մոռացել է երկու կույր ուղևորուհիներին օդանավակայանում
Հասարակություն
Ամերիկյան SouthWest Airlines ավիաընկերությունը Նոր Օռլեանի օդանավակայանում մոռացել է երկու կույր ուղևորուհիներին՝ չծանուցելով նրանց ավելի վաղ մեկնող այլ չվերթի մասին։ People-ի տեղեկացմամբ՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 14-ին, սակայն հայտնի դարձել միայն օգոստոսի 13-ին։ Կամիլա Թեյթն ու Շերի Բրունը Ֆլորիդա մեկնող իրենց չվերթին սպասել են մոտ հինգ ժամ՝ ուշացման պատճառով։
Երբ նրանք վերջապես նստել են ինքնաթիռ, պարզվել է, որ միակ ուղևորներն են եղել՝ մնացածը տեղափոխվել էին ավելի վաղ չվերթով։ Բրունը նշել է, որ ավիաընկերությունը պետք է վերանայի հատուկ օգնության կարիք ունեցող ուղևորների սպասարկման քաղաքականությունը։ SouthWest Airlines-ը հերքել է մեղադրանքները՝ պնդելով, թե աշխատակիցները փորձել են գտնել կանանց, սակայն ապարդյուն, իսկ ուղևորուհիները պնդում են, որ ողջ ընթացքում նստած էին նախանշված ելքի մոտ։
Ավիաընկերությունը յուրաքանչյուր ուղևորուհուն վճարել է 100 դոլար փոխհատուցում երկար սպասման համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)