Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կցորդիչով բեռնատարը․ կա 3 տուժած
Արտակարգ Պատահար
Այսօր՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 183-րդ կմ հատվածում բախվել են 43-ամյա Գեղամ Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 54-ամյա Մողսոդ Ֆ․-ի վարած իրանական համարանիշներով «Renault» մակնիշի կցորդչով բեռնատարը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են տուժածների ինքնությունը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)