Երեք ֆուտբոլիստ կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից
Սպորտ
Ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի անդամ հանդիսացող Ալբերտ Գագիկի Խաչումյանին, Կարեն Արթուրի Մելքոնյանին և Արսեն Միքայելի Սադոյանին կառավարությունը կազատի պարտադիր զինվորական ծառայությունից։ Որոշումը կընդունվի այսօրվա՝ օգոստոսի 14-ի նիստում։
Հիմնավորման մեջ նշվում է, որ նրանց տրամադրվել էր տարկետում մինչև 26 տարին լրանալը, որը համընկնում է 2025 թվականի ամառային զորակոչի հետ: Ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացրած փաստաթղթերի՝ ներկա պահին նրանք հանդիսանում են ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի անդամ:


















































Ամենադիտված
Եկեղեցու դեմ արշավին միացած մոլի նիկոլականը, պարզվում է. Ռոսիա մոլի աշխատակից է