Մեծ Բրիտանիան փոխել է խաղաղապահ առաքելության խնդիրները Ուկրաինայի համար․ Times
Աշխարհ
Բրիտանացի զինվորականները փոխել են խաղաղապահ առաքելության ձևաչափը և խնդիրները, որոնք Ուկրաինայում կգործեն Ռուսաստանի հետ պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո: Այս մասին հայտնում է The Times-ը:
Պարբերականի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի բանակի հրամանատարությունը հրաժարվել է Ուկրաինայի նավահանգիստներն ու քաղաքները պաշտպանելու համար 30-հազարանոց զորախումբ ստեղծելու գաղափարից։ Փոխարենը, զինվորականներն առաջարկում են ավելի «իրատեսական առաքելություն», որը ներառում է Արևմտյան Ուկրաինայի օդային տարածքի անվտանգության ապահովումը, ուկրաինացի զինվորականների վերապատրաստման աջակցությունը և Սև ծովի ականազերծումը:
Հաղորդվում է՝ եվրոպական որոշ երկրներ մտավախություն են ունեցել, որ Ուկրաինայի կարևոր օբյեկտները պաշտպանելու համար տասնյակ հազարավոր զինվորականների տեղակայումը չափազանց ռիսկային է:


















































Ամենադիտված
Եկեղեցու դեմ արշավին միացած մոլի նիկոլականը, պարզվում է. Ռոսիա մոլի աշխատակից է