ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Ռուսաստանի մասին հայտարարություն է արել
ԱՄՆ
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնել է` հակառուսական պատժամիջոցների շրջանակում արգելված գործողությունները թույլատրվում են մինչև օգոստոսի 20-ը: Այս որոշումը ընդունվել է Ալյասկայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի գագաթնաժողովի կազմակերպման շրջանակներում:
Նշվում է, որ պատժամիջոցների թուլացման տակ կընկնեն երկու երկրների պատվիրակությունների հանդիպման իրականացման համար անհրաժեշտ գործողությունները:
«Պատժամիջոցներով արգելված բոլոր գործողությունները, որոնք սովորական են և անհրաժեշտ են ԱՄՆ և ՌԴ կառավարությունների միջև Ալյասկա նահանգում հանդիպումներին մասնակցելու կամ աջակցելու համար, թույլատրվում են մինչև 2025 թվականի օգոստոսի 20-ը», - հայտնել է նախարարությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)