40 մլն դրամ ԱԳՆ–ին` օտարերկրյա արարողակարգային միջոցառումների համար
Քաղաքական
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն օտարերկրյա արարողակարգային միջոցառումները կազմակերպելու համար ՀՀ պետական բյուջեից կստանա 40 մլն դրամ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի ղեկավարած պատվիրակությունների օտարերկրյա պետություններ այցերի արարողակարգային միջոցառումների պատշաճ կազմակերպումն ապահովելու համար։
Մասնավորապես, խոսքը վերաբերում է գիշերավարձի, ինչպես նաև պատվիրակության ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)