Պակիստանը չի փոխի իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ՝ առանց Ադրբեջանի հետ խորհրդակցելու․ դեսպան
Քաղաքական
Պակիստանը մտադիր չէ փոխել իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ՝ առանց Ադրբեջանի հետ նախնական խորհրդակցությունների, Report-ին ասել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Քասիմ Մոհիուդդինը։
Դիվանագետը նշել է, թե Պակիստանը դեռևս չի ճանաչել Հայաստանը որպես անկախ պետություն՝ «ադրբեջանական տարածքների անօրինական օկուպացիայի պատճառով»։
«Սա եղբայրական Ադրբեջանի նկատմամբ սիրո, հարգանքի և համերաշխության դրսևորում է։ Մենք այս քաղաքականությանը հավատարիմ ենք արդեն երեք տասնամյակ, փոփոխությունները հնարավոր են միայն Ադրբեջանում մեր ընկերների հետ խորհրդակցություններից հետո», - ասել է դիվանագետը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)