Պատմական նշանակություն ունի. Ղազախստանի նախագահ
Քաղաքական
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Պուտին–Թրամփ գագաթնաժողովը որակել է պատմական իրադարձություն։ Նրա խոսնակի փոխանցմամբ՝ Ալյասկայում կայացած հանդիպումը հնարավոր դարձավ երկու երկրների ղեկավարների քաղաքական կամքի ու համաշխարհային խնդիրներին ընդհանուր լուծումներ գտնելու ցանկության շնորհիվ։ Տոկաևի գնահատմամբ՝ հատկապես կարևոր է, որ քննարկման առանցքում եղել է Ուկրաինայում պատերազմի դադարեցման հարցը։
Մինչ այդ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Ամիր Խամիտովը Ալյասկայի գագաթնաժողովը անվանել էր «գլոբալ քաղաքականության ամպրոպի որոտ»՝ ընդգծելով նրա նշանակությունը միջազգային հարաբերությունների համար։
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը առաջին անգամ վերջին չորս տարիների ընթացքում հանդիպել էին օգոստոսի 16-ին Ալյասկայում։ Քննարկումների առանցքում եղել են Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)