Թրամփը Պուտինին է փոխանցել իր կնոջ նամակը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովի ժամանակ կնոջ՝ Մելանյայի նամակը փոխանցել է նրան, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան երկու պաշտոնյայի։
«Նախագահ Թրամփը անձամբ է նամակը փոխանցել Պուտինին Ալյասկայում նրանց բանակցությունների ժամանակ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Գործակալության աղբյուրների համաձայն՝ նամակում, ենթադրաբար, հիշատակվում է Ուկրաինայի հակամարտության հետևանքով երեխաների առևանգման մասին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)