Մոսկվայում բացատրել են Պուտին–Թրամփ կարճ հանդիպման պատճառը
Քաղաքական
ՌԴ Պետդումայի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Դմիտրի Նովիկովը հայտարարել է, որ Ալյասկայում կայացած Պուտին–Թրամփ գագաթնաժողովի կարճ տևողությունը պայմանավորված է կողմերի պատրաստակամությամբ շարունակելու երկխոսությունը։
Նրա խոսքով՝ առաջնորդները սահմանափակվել են մեկ հիմնավոր քննարկմամբ՝ առանց մի քանի փուլերի բանակցությունների։ «Սա վկայում է, որ նրանք պատրաստ են նոր հանդիպումների, հնարավոր է նույնիսկ Մոսկվայում, ինչը Ռուսաստանի համար ևս կարելի է համարել արդյունք», — նշել է Նովիկովը։
Պատգամավորի կարծիքով՝ հանդիպումը հաջող էր նաև Դոնալդ Թրամփի համար, քանի որ լիովին համապատասխանում էր նրա ակնկալիքներին։ Հիշեցնենք, որ Թրամփը բանակցությունները գնահատել էր «տասը՝ տասից», իսկ Վլադիմիր Պուտինը դրանք անվանել էր «լավ երկխոսություն»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)