AFP․ Ուկրաինայի դաշնակիցների «կոալիցիան» կհանդիպի օգոստոսի 17-ին
Քաղաքական
France-Presse-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 17-ին կանցկացվի «կոալիցիա ցանկացողների» նոր հանդիպում, որում ներգրավված են Ուկրաինային աջակցող երկրները։ Ելիսեյան պալատը հայտնել է, որ քննարկումը կանցնի տեսակոնֆերանսի ձևաչափով։
Մասնակցելու են մի շարք եվրոպական առաջնորդներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նրանց կմիանան նաև կոալիցիայի այլ երկրների ղեկավարներ։
Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ դաշնակիցները պատրաստվում են քննարկել Ուկրաինայի շուրջ հետագա քայլերը։ Նա ընդգծել էր, որ անհրաժեշտ է շարունակել ճնշումը Ռուսաստանի վրա մինչև այն պահը, երբ հաստատվի «կայուն և երկարաժամկետ խաղաղություն, որը կհարգի Ուկրաինայի իրավունքները»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)