Գերմանիայում պահանջում են հաշտություն Ռուսաստանի հետ
Աշխարհ
Գերմանիայի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ղեկավար և Բունդեսթագի պատգամավոր Ալիս Վայդելը հայտարարել է, որ Բեռլինը պետք է ձգտի հաշտության Մոսկվայի հետ, այլ ոչ թե մշտական հակամարտության։ Նրա խոսքով՝ ներկայիս ուղեգիծը միայն խորացնում է ճգնաժամը։
Վայդելը քննադատել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ ՆԱՏՕ-ի անվտանգության երաշխիքներով Կիևին աջակցելու համար։ Նա ընդգծել է, որ այդ դիրքորոշումը իրականում ներքաշում է Գերմանիային ուկրաինական հակամարտության մեջ և դարձնում նրան հնարավոր «թիրախ»։
Մինչ այդ Գերմանիայի ԱԳՆ-ն նշել էր, որ Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների մեկնարկի առաջնային պայմանը հրադադարն է։ Դեպարտամենտում շեշտել էին, որ առանց կրակի դադարեցման Կիևը չի գնա բանակցությունների։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ