Հովտամեջում հրշեջ-փրկարարները մարել են տների տանիքներում բռնկված հրդեհը
Հասարակություն
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 18-ին ժամը 10։51-ին ահազանգ է ստացվել, որ Հովտամեջ գյուղի ակումբի մոտակայքում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու տների տանիքներում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:09-ին, մարվել՝ 11:35-ին: Այրվել են երկու տների տանիքների փայտե կառուցատարրերից մոտ 13 քմ հատվածը, տներից մեկի միջանցքի առաստաղը (մոտ 10 քմ), խորդանոցի տանիքը (մոտ 10 քմ) և գույքը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)