Վրաստանում Ուկրաինան անվանել են «պեշկա»
Քաղաքական
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության քարտուղար Մամուկա Մդինարաձեն հայտարարել է, որ Ուկրաինան ամբողջ ընթացքում օգտագործվել է որպես «պեշկա»։ Նրա խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի Ալյասկայում կայացած հանդիպումը ցույց տվեց, որ Կիևը դարձել է խոշոր խաղի գործիք։ «Ցավոք, Ուկրաինան իսկապես օգտագործվել է որպես պեշկա», — ընդգծել է Մդինարաձեն։
Նա հավելել է, որ Վրաստանը 2022-ին չթույլատրեց իրեն օգտագործել այդ ձևով՝ մերժելով բացել «երկրորդ ճակատը» Ռուսաստանի դեմ։ Ավելի վաղ Ուկրաինայի Վերխովնա Ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին պնդել էր, որ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է Վաշինգտոնում անցկացնել «կապիտուլյացիա»՝ այն ներկայացնելով որպես դիվանագիտական հաջողություն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)